Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Անդրադարձ նաև Հանրային ռադիոյի շուրջ ստեղծված իրավիճակին

Անդրադարձ  նաև Հանրային ռադիոյի շուրջ ստեղծված իրավիճակին
10.04.2025 | 07:41

Անցած շաբաթ Freedom House-ը ազատությունների և իրավունքների վերաբերյալ հերթական իր ամփոփագրում ի թիվս մեր երկրի հետ կապված բազմաթիվ այլ խնդիրների անդրադարձավ նաև Հանրային ռադիոյի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես անցած տարի տեղի ունեցած տնօրենի այսպես կոչված մրցույթին, որի հետևանքները հատկապես վերջին շրջանում, ըստ մամուլի հրապարակումների, օրի-օրի ավելի ու ավելի տեսանելի են դառնում: Եռատող փոքրիկ արձանագրումը վերաբերում է միայն ընտրական շրջանին: Սակայն ինչ-որ բան ինձ հուշում է, որ եթե ընթացքն այս հունով շարունակվի, հաջորդ ամփոփագրում խնդրին շատ ավելի մեծ տեղ է հատկացվելու: Ռադիոյի հարցը փաստացի այն հանգամանքնեից է, որ ըստ իրավապաշտպան այդ կազմակերպության մեթոդաբանության, շարունակում է պահել Հայաստանը «կիսաազատ»/«կիսաանազատ» (ում ոնց հարմար է) երկրների շարքում: Շատ շնորհակալ եմ միջազգային գործընկերներին անդրադարձի համար՝ հատկապես «մրցույթի» հետևանքները բողոքարկելուն ուղղված դատական հայցիս համատեքստում

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ